Մայիսի 8-ին, ժամը 02:01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակա կամրջից ավտոմեքենա է շրջվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ տեղեկատվությամբ, պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր գլորվել ձորը։
Փրկարարները վարորդին, ուղևորներ Մ․ Ա․-ին (ծնված 1959 թ.) և Ա․ Ե․-ին (ծնված 2000 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային (մոտ 300 մ): Վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: