Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Վայր, որ գրեթե չեն այցելում, բայց գեղեցիկ է ու հետաքրքիր (լուսանկարներ)

Վայր, որ գրեթե չեն այցելում, բայց գեղեցիկ է ու հետաքրքիր (լուսանկարներ)

0

Սիրում եմ գտնել վայրեր, որ գրեթե չեն այցելում բայց հետաքրիքր են…

Ազատանը Շիրակի մարզի խոշոր համայնքներից է, տեղացիներին անվանում են «западный գերմանացի», ժամանակին մայրուղին գյուղի միջով էր անցնում, իսկ ազատանցիները սեր ունեն փողոցի մեջտեղով քայլելու, միշտ վեճեր էին լինում և կռվարար էին, դա է նրանց այս անվանման պատճառը:

Ազատանում, այսինքն Փոքր Ղարաքիլիսայում մի քանի ճակատամարտ է եղել ռուս-պարսկական, դիմակայել են թուրքերին, հերոսական գյուղ է մինչև այժմ:
Հիմնականում Ալաշկերտից և Կարսից են տեղի բնակիչները արմատներով:
5-6 դարերի եկեղեցի են ունեցել ահռելի չափերի, որի զանգի միայն լեզվակը ունի 1.32 մետր երկարություն (կա հետաքրքիր լեգենդ զանգի հետ կապված, մենք հայերս զանգերի նկատմամբ անտարբեր չենք եղել երբեք):
Ամենահետաքրքիրը, որ գյուղում միաժամանակ կա գործող և հայ առաքելական և հայ կաթողիկե եկեղեցիներ
Հայ առաքելական Սբ.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է հին եկեղեցու տեղում մի քանի անգամ, երկրաշարժից հետո զանգակատան գմբեթը փլվել է։
Եկեղեցին ունի որմնանկարներ, որտեղ ներկայացված են Աստվածաշնչյան դրվագներ, Ադամից և Եվայից սկսած, Ավետումից, Համբարձում և Ահեղ Դատաստան
Հայ կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին նույնպես առաքելական եկեղեցու ժամանակակից է (19-րդ դար), գյուղի բնակչության 30%-ը կաթոլիկ հայեր են:
Գրառումն ու լուսանկարները՝ Լեւոն Մովսիսյանի

Մեկնաբանել