
Ըստ Կոտայքի մարզպետարանի կայք–էջի՝ մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում գրանցվել է 174 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 88 տղա եւ 88 աղջիկ:

Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների․Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ, Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ, Աբովյանի ծննդատուն՝ 83 ծնունդ (որից 2-ը զույգ), Հրազդանի ծննդատուն՝ 55 ծնունդ: