
«Հարավկովկասյան երկաթուղին» փետրվարի 7-ից մինչեւ փետրվարի 10-ը չեղարկել է Երեւան–Գյումրի–Երեւան երթուղու ցերեկային գնացքները։

Ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ուղեւորներ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով փետրվարի 7, 8, 9 եւ 10-ին չեղարկվում են Երեւան-Գյումրի-Երեւան ցերեկային գնացքները, որոնք պիտի մեկնեին 14:25-ին Երեւանից եւ 11:55-ին՝ Գյումրիից:
Տվյալ երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով: Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»։