Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Նորանշանակ տնօրենը սպառնում է․ Աբովյանում կրքերը չեն հանդարտվում

Նորանշանակ տնօրենը սպառնում է․ Աբովյանում կրքերը չեն հանդարտվում

0

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը դեմ են նորանշանակ տնօրենին եւ շարունակում են դասադուլն ու գործադուլը։ Այս մասին տեղեկացնում է 168.am-ը։

«Նորից դասադաուլ է, գործադուլ է, ծնողները եկել են, ոստիկանները նորից դպրոցում են։ Առավոտյան մտել է դպրոց, բոլորին հեգնելով, միջանցքում ուսուցիչներին վախեցնում էր, ասում էր՝ կազատի աշխատանքից․ շանտաժով, վախեցնելով ուզում է ինչ որ բանի հասնի»,–  ասաց նույն դպրոցում 3 տասնամյակից ավելի ուսուցչուհի աշխատած, ներկայում դպրոցի տնտեսվար Նունե Քամալյանը։

Նա տեղեկացրեց, որ դպրոցի աշխատակիցների ընդհանուր թիվը 41 է, եւ բացի 4 մաքրուհիներից, բոլորը մասնակցում են գործադուլին․

«Միայն ուսուցչական կոլեկտիվը 26 հոգի են, 26–ն էլ միաձայն այս պահին այստեղ կանգնած են, գործադուլ են անում, նաեւ վարչական աշխատողներ են միացել գործադուլին»։

Դպրոցի աշխատակիցը հիշեցրեց, որ տնօրենի մրցույթը կայացել է հունվարի 22–ին, դրանից հետո դասապրոցեսը բնականոն հունով ընթացել է, մինչեւ որ ԿԳՄՍ նախարարությունից փետրվարի 2–ին որոշման մասին տեղեկացրել են․

«Փետրվարի 2–ին, ժամը 3–ին զանգել են մեր տնօրենին՝ Մետաքսյա Բաբայանին, ասել են՝ շնորհավորում ենք, նախարարը ձեզ է ընտրել, եկեք, որ պայմանագիրը կնքնենք, սակայն 15 րոպե հետո զանգել են, ասել՝ ներողություն, շփոթմունք է եղել, մյուս թեկնածուն է անցել։ Հաջորդ առավոտից՝ փետրվարի 3–ից, այս վիճակն է դպրոցում»։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

 

Մեկնաբանել