Գլխավոր Ահազանգ Նոր լուսանկարներ ու տեսանյութ երկրաշարժի վնասներից.գրանցվել է 46 հետցնցում

Նոր լուսանկարներ ու տեսանյութ երկրաշարժի վնասներից.գրանցվել է 46 հետցնցում

0

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեռեւս առկա է հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։

Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։

«Բնակչությանը եւս մեկ անգամ հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված  ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)»,-ասված է ԱԻ նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը։

Հիշեցնենք, այսօր Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում`  3-4 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել