
Լոռու մարզային փրկարարական ծառայություն փետրվարի 14-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Օձուն գյուղում այրվում է տան տանիք։ Ժամը 14։13-ին դեպքի վայր են մեկնել թիվ Թումանյանի ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ,պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 4-րդ փողոցի թիվ 10/2 տանը (սեփականատեր Տ. Ղահրամանյան)։

Հրդեհը մարվել է ժ.14։43-ին։ Այրվել է տան առաստաղից մոտ 2 ք.մ հատված և ջերմահարվել մոտ 3 ք.մ տանիքի փայտյա կառուցատարերը։