Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Կառավարությունը կրկին շրջանառության մեջ է դրել սողանքային գոտու բնակիչների ֆինանսական փոխհատուցման հարցը

Կառավարությունը կրկին շրջանառության մեջ է դրել սողանքային գոտու բնակիչների ֆինանսական փոխհատուցման հարցը

0

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի, իր խորհրդական Սեւակ Տիգրանյանի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Ողջաբերդ համայնքում, որտեղ, ինչպես հայտնի է, տարիների ընթացքում ձեւավորված ցավալի խնդիր կա. սողանքային գոտու հետեւանքով շենք-շինությունների վթարայնություն եւ ըստ այդմ՝ պետության կողմից առավել ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների փոխհատուցման անհրաժեշտություն:

Հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում մեր հանրապետությունում գրանցված երկրաշարժերը՝ Ողջաբերդի սողանքային գոտու այս լրջագույն խնդիրը հրատապ եւ վերջնական հանգուցալուծման անհրաժեշտություն է դառնում:

Խնդրի լուծման ուղղությամբ ավելի վաղ Կոտայքի մարզպետարանը փաթեթ էր ներկայացրել Կառավարություն. կա նախագիծ:

Բնակիչների հետ հանդիպմանը Կոտայքի մարզպետը տեղեկացրել է, որ Կառավարությունը կրկին շրջանառության մեջ է դրել սողանքային գոտու բնակիչներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու հարցը՝ բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու եղանակով։

Ողջամիտ ժամկետներում Կառավարությունում ծրագիրը քննարկման կդրվի, համաձայն որի՝ փուլային տարբերակով նախ 5-6-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 14 ընտանիքներ կստանան բնակարանների ձեռքբերման վկայագրեր, ապա մյուսները՝ ըստ վթարայնության աստիճանի:

Ողջաբերդցիները ներկայացրին հարցի լուծման իրենց տարբերակներն ու առաջարկությունները, որոնք Կոտայքի մարզպետի կողմից կներկայացվեն համապատասխան գերատեսչությունների լրացուցիչ քննարկմանը:

 

 

Մեկնաբանել