Գլխավոր Արտակարգ Բուք, մերկասառույց, փակ ճանապարհներ

Բուք, մերկասառույց, փակ ճանապարհներ

0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները եւ Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Լոռու մարզի Սպիտակի ոլորանները եւ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները։

Շիրակի եւ Տավուշի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում եւ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում (բուք) տեղում է ձյուն։

Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Շիրակի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթեւեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին եւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում եւ Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններում բուք է։

 

Մեկնաբանել