Գլխավոր Արտակարգ Քաջարանում սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բաժնի պետերից մեկին

Քաջարանում սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բաժնի պետերից մեկին

0

Այսօր՝ փետրվարի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 00։50-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչն իրեն տուն մտած գողին հետապնդում է։  Որոշ ժամանակ անց Քաջարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորի Վարդանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաեւ Ոստիկանության Քաջարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Ոսկանյանն էր։  Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին, եւ տղան այցելել է մորը, ու երբ փորձել է մտնել տուն, ներսում ինչ-որ անձ չի թողել, որպեսզի նա մտնի տուն, որից հետո այդ անձը դուռը բացել, դիմել է փախուստի, տղան էլ հետապնդել է տականքին։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել