Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Վայոց ձորի մարզային իշխանության ներկայացուցիչները «Արփա»–ում էին

Վայոց ձորի մարզային իշխանության ներկայացուցիչները «Արփա»–ում էին

0

 «Արփա» բնապահպանական հիմնադրամի այցելուների կենտրոնում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը հանդիպեցին «Արփա»  բնապահպանական հիմնադրամի խորհրդի նախագահ Արսեն Մաթեւոսյանի, հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանի եւ փոխտնօրեն Արթուր Լեւոնյանի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց հիմնադրամի գործունեությունը եւ տեղեկատվություն տրամադրվեց համայնքների զարգացման ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ:
Քննարկվեց 2021թ. արոտավայրերի եւ խոտհարքների կայուն կառավարման պլանը, որտեղ արոտների արդյունավետ եւ նպատակային օգտագործման համար կերային կուլտուրաների մշակության մեջ հարկավոր է ներդնել նոր ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել վայրի կենդանիների (գորշ արջ) եւ մարդու միջեւ միջտեսակային գոյության պայքարի խնդիրների լուծմանը, մարզում բնության պահպանության մեխանիզմների բարելավմանը, էկոհամակարգի հավասարակշռությանը, կաթնասունների կազմին եւ թվաքանակին (մուֆլոն, բեզոարյան այծ, ընձառյուծ), ինչպես նաեւ համայնքների զարգացման տեսլականին:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը պատրաստվում է իր գործունեությունը ծավալել նաեւ Եղեգիս եւ Գլաձոր համայնքներում:

Մեկնաբանել