Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Զորակոչային հանձնաժողովի նիստ Արմավիրում

Զորակոչային հանձնաժողովի նիստ Արմավիրում

0

Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթեւոսյանի մոտ տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի եւ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետի:

Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզի 2020 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով ազատվելու, ինչպես նաեւ տարեկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացություններ տրամադրելու վերաբերյալ օրակարգային հարցերը:

Մեկնաբանել