Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Գեղարքունիքի Լիճք համայնքի բնակչի առաջարկը մերժվեց․ փող չկա

Գեղարքունիքի Լիճք համայնքի բնակչի առաջարկը մերժվեց․ փող չկա

0

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչ, հասարակական գործունեությամբ զբաղվող Վանո Կարապետյանը 2021 թվականի հունվարի 28-ին դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով կանգնեցնել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր, կրտսեր սերժանտ Ալբերտ Հովհաննիսյանի արձանը։

«Հրապարակի» հետ զրույցում Կարապետյանն իր այս առաջարկը բացատրեց նրանով, որ պատերազմի ժամանակ հրետենավորի սիմվոլն ընկալվեց մեր հասարակության կողմից։ «Ես՝ որպես քաղաքացի, ցանկացա հիշատակը հավերժացնելու համար առաջարկել հուշակոթող կանգնեցնել», — նշեց Լիճքի բնակիչը։

Կարապետյանն իր դիմումի մեջ նշել էր․ «Առաջարկում եմ․ ՀՀ մայրաքաղաք Երեւանում տեղադրել Ալբերտ Արտակի Հովհաննիսյանի արձանը՝ որպես հայ անհաղթ հրետանավորի հավաքական կերպար՝ այդկերպ հարգանքի տուրք մատուցելով մեր հազարավոր զոհված զինծառայողների հիշատակին», իսկ ներքեւում՝ հրապարակել հրետանավոր Ալբերտի լուսանկարը։

Դիմումին պատասխանել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ նշելով, որ «վերոնշված առաջարկի նպատակով, ցավոք, ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն»։ Պատասխան նամակի տակ առկա է ԿԳՄՍՆ փոխնախարար Արայիկ Խզմալյանի ստորագրությունը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել