Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ «Զբոսաշրջային նոր երթուղիների ստեղծում՝ հաշվի առնելով սանիտարական եւ անվտանգության նոր միջոցառումները» ծրագիրը

«Զբոսաշրջային նոր երթուղիների ստեղծում՝ հաշվի առնելով սանիտարական եւ անվտանգության նոր միջոցառումները» ծրագիրը

0

Զբոսաշրջային նոր երթուղիների ստեղծում՝ հաշվի առնելով սանիտարական եւ անվտանգության նոր միջոցառումները» ծրագիրը «Տուր Ըդվայս» զբոսաշրջային ընկերությունն իրականացնում է «ԵՄ-ն Բիզնեսի Համար» նախաձեռնության շրջանակներում: ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից:

Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:
Ծրագրի շրջանակներում սեմինար է անցկացվել Շիրակի մարզում՝ «Ռազմավարական պլանավորման սկզբունքների ներկայացում՝ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում տեղացի ձեռնարկատերերին աջակցելու համար» եւ «Սանիտարահիգիենիկ նորմերը զբոսաշրջության ոլորտում Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում» թեմայով։

Սեմինարին մասնակցել են նաեւ Շիրակի մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։

Մեկնաբանել