
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Բանակը ապաքաղաքական կառույց է, եւ անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը:
Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»,.- ասված է հայտարարության մեջ