Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Մարզպետարանը կհոգա դիալեզ ստացող սիսիանցիների ճանապարհածախսը

Մարզպետարանը կհոգա դիալեզ ստացող սիսիանցիների ճանապարհածախսը

0

Սիսիան համայնքի՝ առողջական խնդիրներ ունեցող բնակիչները, ովքեր դիալեզի կարիք ունեն, պարբերաբար  երթեւեկում ու այն ստանում են Գորիսի ԲԿ-ում։ Նրանց ճանապարհածախսի փոխհատուցման հարցը մշտապես խնդիր է եղել, ինչը լրացուցիչ ֆինանսական  ծանրաբեռնվածություն  է հիվանդների համար։

Վերջերս Սիսիան համայնքում քաղաքացիների ընդունելության ժամանակ այս խնդրով եւս դիմել էին  Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Վերջինս դրական լուծում տվեց դիմողներին մտահոգող հարցին, ու մարզպետարանը 5 հոգու առաջիկա ամիսների ծանապարհածախսը հոգալու համար դրամական աջակցություն հատկացրեց։

Մարզպետը խոստացավ, որ մարզպետարանի կողմից աջակցությունը հիվանդներին շարունակական կլինի, քանի դեռ չի լուծվել Սիսիանում դիալեզ ստանալու հնարավորություն ստեղծելու հարցը։

Մեկնաբանել