Գլխավոր Ահազանգ Ադրբեջանցիները խրամա՞տ են փորում. Գորիսի փոխքաղաքապետը ահազանգում է

Ադրբեջանցիները խրամա՞տ են փորում. Գորիսի փոխքաղաքապետը ահազանգում է

0

Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել․ «Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում եւ զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչեւ Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին պատասխանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում։ Խաթարված ու վտանգված է գյուղացու անդորն ու խաղաղ կյանքը, իսկ մարդ կա ասում է՝ Սյունիքում տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրիմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»։

Մեկնաբանել