Գլխավոր Հասարակություն ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, խաղաղ հավաքին անհամարժեք միջոց է. Արման...

ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, խաղաղ հավաքին անհամարժեք միջոց է. Արման Թաթոյան

0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երեւում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ:

ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Արձանագրվել են նաեւ նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով եւ հավաքի վայրում, որտեղ առկա են նաեւ երեխաներ ու տարեցներ:

ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:

Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը եւ չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ:

Մեկնաբանել