Գլխավոր Հասարակություն Արցախի հարավում իրականացված որոնումները արդյունք չեն տվել

Արցախի հարավում իրականացված որոնումները արդյունք չեն տվել

0

Մարտի 3-ին Արցախի հարավում իրականացված որոնումները արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) եւ Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թեւում»,- հայտնում են ծառայությունից։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

Զոհված զինծառայողների աճյունների եւ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսվել էին մարտի 2-ին։ Ադրբեջանական կողմի պահանջով փետրվարի 15-ից Արցախում որոնումները դադարեցվել էին։

 

Մեկնաբանել