Գլխավոր Արտակարգ «Կյանք գողերին, մահ՝ բ..-երին». ի՞նչ է կատարվել «Արմավիր» ՔԿՀ–ում

«Կյանք գողերին, մահ՝ բ..-երին». ի՞նչ է կատարվել «Արմավիր» ՔԿՀ–ում

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 23-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Այդ օրը՝ գիշերը ժամը 02:30-ի սահմաններում, 3-րդ մասնաշենքի  19 խցում պահվող  կալանավորված անձ, 30-ամյա Էդվարդ Պ.-ն մեկ այլ անձի՝ Սմբատ Ա.-ի հասցեին բարձրաձայն վատաբանող արտահայտություններ է հնչեցրել եւ շարունակել բղավել, ասելով՝ «Կյանք գողերին, մահ՝  բ..-երին»  արտահայտություններ, որին ի պատասխան՝ Սմբատ Ա.-ն Էդվարդ Պ.-ի հասցեին նույնաբովանդակ արտահայտություններ է հնչեցրել, ինչի արդյունքում մասնաշենքում լարված իրավիճակ է ստեղծվել:

Այդ ընթացքոմ Էդվարդ Պ.-ի կոչերին միացել են թիվ 29, 41, 47, 26 եւ 22 խցերի կալանավորված անձինք, ովքեր հնչեցրել են հայհոյանքներ, ապա հարվածներ հասցրել խցերի դռներին: Նրան ի պատասխան՝ թիվ 15 եւ 33 խցերի կալանավորված անձինք հայհոյանքներով հակադարձել են՝ ի պաշտպանություն Սմբատ Ա.-ի:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ  մասնաշենքում հիմնական լարվածությունը ստեղծել են Էդվարդ Պ.-ն եւ 32-ամյա Բագրատ Ա.-ն,  ինչի արդյունքում էլ վերջիններս տվել են սեռական բնույթի հայհոյանքներ եւ խաթարել մասնաշենքի բնականոն գործունեությունը:

Մեկնաբանել