Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Վայոց ձորի փոխմարզպետը հրաժարվում է եւ միանում Օնիկ Գասպարյանին

Վայոց ձորի փոխմարզպետը հրաժարվում է եւ միանում Օնիկ Գասպարյանին

0

Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը (Մախնո) հայտարարություն է տարածել:

«Այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած եւ ազգովի համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու եւ առաջ շարժվելու փոխարեն, մեր երկրի իշխանությունները զբաղված են ջրբաժաններ կառուցելով՝ այս օրհասական պահին «իմ եւ քո»-ի մեթոդաբանությամբ ժողովրդին պառակտելով։ Ես՝ որպես բանակի ձեւավորման ակունքներում կանգնած զինվորական, ողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս պաշտպանության եւ հզորացման գործին՝ նախ որպես ազատամարտիկ, այնուհետեւ ՀՀ Զինված ուժերի սպա՝ հպարտորեն կրելով այդ պատվավոր կոչումը։

Մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից եւ որպես արժանապատիվ սպա՝ հայտարարում եմ, որ միանում եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը եւ իմ զորակցությունն եմ հայտնում ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին»։

Մեկնաբանել