Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Լոռին» Վանաձորում հաղթեց «Նոային»

«Լոռին» Վանաձորում հաղթեց «Նոային»

0

Մարտի 4-ին Վանաձորում տեղի ունեցած «Լոռի» — «Նոա» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 17-րդ տուրը։

Դաշտի տերերը 12-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան․ ձախ եզրից եկած փոխանցումից հետո «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատին անհաշվենկատ դուրս եկավ իր տեղից, եւ վանաձորյան ակումբի հարձակվող Նիկոլա Տրիպկովիչը գլխի հարվածով բացեց հաշիվը։

«Նոան» մնացած ժամանակում չկարողացավ խփել պատասխան գնդակը, փոխարենը հանդիպման ավարտին մոտ՝ մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին, Ղուկաս Պողոսյանը երկրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը։

«Լոռին» հաղթեց 2-0 հաշվով եւ վաստակեց 23 միավոր՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական։ «Նոան» 19 միավորով մնաց 5-րդ տեղում։

17-րդ տուրի շրջանակներում մարտի 5-ին «Փյունիկը» կհանդիպի «Ալաշկերտին», մարտի 6-ին «Վանը» Չարենցավանում կընդունի «Ուրարտուին», իսկ մարտի 7-ին Գյումրիում տեղի կունենա «Շիրակ» — «Արարատ-Արմենիա» հանդիպումը։

 

Մեկնաբանել