Գլխավոր Հասարակություն Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը Սյունիքի մարզպետի համար

Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը Սյունիքի մարզպետի համար

0

«Սյունյաց երկիր» պարբերաթերթը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից փորձել է պարզել, թե  ով է եղել սպարապետ Վազգեն Սարգսյանը նրա համար։

–Պարոն Պողոսյան, Դուք այն մարդկանցից եք, որ շփվել եք Վազգեն Սարգսյանի հետ։ Կուզեինք Ձեր պատկերացրած Վազգեն Սարգսյանը ներկայացնեիք ընթերցողին։
— Վազգեն Սարգսյանը Նժդեհի պես Սյունիքը շատ էր սիրում եւ Գորիսից էր ղեկավարում պատերազմական գործողությունները։ Բոլորին անհատապես գիտեր` հրամանատարներին, կռվողներին։ Երբ հրադադար հաստատվեց, նրան դիմեցի` ասելով, թե կռիվն ավարտվել է, տղաներով ցանկանում ենք անցնել խաղաղ աշխատանքի։ Ասաց` Մելո, հիմա էլ բանակաշինությամբ պիտի զբաղվենք, լավագույն հրամանատարները պիտի մնան բանակում։ Քո ջոկատում պիտի խորհրդակցություն անցկացնես, ովքեր ցանկանում են ծառայությունը շարունակել, անունները ներկայացնում ես նախարարության կադրերի վարչություն, դու էլ առաջնագծում մի գումարտակ կա, գնում եւ հրամանատարությունն ընդունում ես։ Այդպես էլ եղավ։
Խոնարհվում եմ նրա շիրմի ու հիշատակի առջեւ։ Սպարապետի անհատականությունը եւ մեծությունը մոռանալ չի կարելի։ Նրա մահով մեր ընթացքը հարյուր տարով հետ ընկավ։ Եթե նա ողջ մնար Կարեն Դեմիրճյանի հետ, մեր երկիրն ուրիշ երկիր կլիներ։ Ազնիվ մարդ էր, նվիրված մարդ, ճշմարիտ մարդ… Հոկտեմբերի 27-ը հարյուր տարով հետ գցեց մեր երկրի ընթացքը։
Անձամբ ես շատ-շատ մեծ բան եմ կորցրել, նրա մասին խոսելիս մեծ ցավ եմ ապրում։ Վազգենն ինձ համար Հայաստան էր…

Մեկնաբանել