Գլխավոր Հասարակություն Սյունեցիները, եւ ոչ միայն՝ անհանգստանալու կարիք չունեն․ ԱԱԾ-ն՝ Որոտանի մասին

Սյունեցիները, եւ ոչ միայն՝ անհանգստանալու կարիք չունեն․ ԱԱԾ-ն՝ Որոտանի մասին

0

«Ուրիշ օր անպայման դրա մասին կխոսենք»,– «Եռաբլուր» պանթեոնում, մարտի 4-ին՝ լրագրողներին դիմելով ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Պաշտպանության նախարարությունը պարզել է, ինչ ինժեներական աշխատանքներ են կատարում ադրբեջանցիները Որոտանի հարակից տարածքներում։

«Կա Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, դրա շրջանակներում մենք պատշաճ տեղեկատվություն կտանք։ Սյունեցիները բացարձակ անհանգստանալու կարիք չունեն»,- նշեց Արման Սարգսյանը։

Պաշտպանության նախարարությունից էլ հարցի պարզաբանման համար 168.am-ին ուղղորդել էին  դիմել Ազգային անվտանգության ծառայություն:

«Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, եւ անհանգստանալու առիթներ չկան»,–հավաստիացնում է ԱԱԾ–ն:

Մեկնաբանել