
Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 62 տարեկան։ Վանաձոր համայնքի ղեկավարը՝ աշխատակազմի ուղեկցությամբ, ծաղիկներ խոնարհեց Սպարապետի արձանի առջեւ:
Այսօր առավել, քան երբեւէ, Սպարապետի կարիքը զգացվում է: Անգնահատելի է նրա թողած ավանդը բանակաշինության մեջ, հատու խոսքն ու փիլիսոփայությունը ազգային խորունկ արմատներ ունեն: Դրանք պատգամում են սերունդներին՝ աչքի լույսի պես պահել արյան գնով ձեռք բերված պետականությունը: