Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Միջադեպեր չեն գրանցվել

Միջադեպեր չեն գրանցվել

0

Մարտի 5-ին եւ 6-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում եւս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով եւ կատարում առաջադրված խնդիրները:

Մեկնաբանել