Գլխավոր Ահազանգ Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարեւանությամբ...

Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջական զինծառայողներ չպետք է լինեն․ Արման Թաթոյան (Վիդեո)

0

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարեւանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը: Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ: Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երեւան, Սեւան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բսռերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին ( «շակալներ, վայրի հրեշներ, ուղեղ չունեցող» եւ այլն):

Ադրբեջական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում։ Այս ամենը եւս հիմնավորում է, որ, Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարեւանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն:

Մեկնաբանել