
Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային շրջաններում մարտի 8-ին սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը եւ առավոտյան, եղանակի պարզեցմամբ եւ ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն:
Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի եւ 13-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։