Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Հանկարծամահ է եղել 59-ամյա վարորդը

Հանկարծամահ է եղել 59-ամյա վարորդը

0

Այսօր՝ մարտի 8-ին,  ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ըստ shamshyan.com–ի,  Ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան  բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն ավտոմեքենան վարելու ընթացքում վատացել է, ինչից հետո, հավանաբար, հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:  Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է  կինը:

Մեկնաբանել