Գլխավոր Հասարակություն Գորիսից Կապան գալուց ամոթից գետինն եմ մտնում դարավոր թշնամու դրոշը տեսնելով

Գորիսից Կապան գալուց ամոթից գետինն եմ մտնում դարավոր թշնամու դրոշը տեսնելով

0

«ՔԱՋԱՐԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ցանկացած պատերազմից հետո երկրի ղեկավարությունը ջանք ու եռանդ չի խնայում իր ժողովրդին դեպի հաշտության եւ համերաշխության տանելու՝ նամանավանդ այն երկիրը, որը պարտություն է կրել։

Բայց արի ու տես՝ այն կառավարությունը, որը ժամանակին մարդկանց սովորեցրեց ճանապարհ փակել, փողոցներում խորոված անել, մարդկանց դժբախտության վրա ծիծաղել, սեւ ու սպիտակի բաժանել, ատելության մթնոլորտ ստեղծել, համացանցում եւ կենցաղում խրախուսել հոգեբանական եւ բարոյական բռնությունը(հայհոյանք, վիրավորանք, մականուն, հուղարկավորության տեսարաններ եւ այլն) այդ ատելության եւ տարանջատման սեպն ավելի խրեց։ Մոռացության տրվեցին բարի եւ լավ ավանդույթները՝ ներմուծելով եւ տեղ տալով ԼԳՏՊ համայնքի անլեզու կենդանիներին։

Աղանդավորական ներշնչանքով մարդկանց հոգեկանի վրա ազդելը արդեն դարձրել են կենսակերպ։ Ֆեյքերով եւ աշխատանքային ժամերին մեր՝ հարկատուներիս հաշվին համացանցում աստղային պատերազմներ տանելը առաջնահերթություն։ Ոլորտների փակումն ու սահմանափակումը եւ այդ ամենի արդարացումը կեղծ պոպուլիզմով արդարացնելը դարձրել են դոգմա՝ օրինակ՝ մշակութային Հայաստանը մշակույթի նախարարություն չունի, այդ իսկ պատճառով դերասանների մի մասը իրենց համարում են հզոր քաղաքական գործիչ եւ լավ առաջնորդ։

Գյուղ. նախարարություն չունենք՝ շուտով հացին ու պանրին կակա կասենք։

Գեոդեզիայի ինստիտուտը հոդս ցնդեց՝ միգուցե ադրբեջանական GPS-ից հզոր լիներ։ Ցեղասպանության թեմայով մի լուրջ միջոցառում երեք տարիների ընթացքում չի կայացել՝ այդ իսկ պատճառով թուրքն իր լեզուն վեց մետր է արել՝ ասես ցեղասպանը մենք ենք։ Արած գործն հիմնականում ասֆալտն էր՝ դա էլ մարդկանց գետնին հարմարավետ փռելու համար։

Գորիսից Կապան գալուց ամոթից գետինն եմ մտնում դարավոր թշնամու դրոշը տեսնելով՝ ինչը արժեզրկել է Բակունցյան ստեղծագործությունների իմաստն ու նշանակությունը, Օրբելյանների պատմության էջերն ու տողերը։

Հարեւան Վրաստանից կառավարության ղեկավարին շուն նվիրելուց հետո՝ պատերազմի ժամանակ նույն Հայաստանին Վրաստանը շան տեղ էլ չդրեց։ Պատերազմի ողջ ընթացքում՝ 40 օր շարունակ արծրունհովանիսյանական ՀԱՂԹԵԼՈԻ ԵՆՔ-ից հետո պարտվեցինք եւ պարզվեց, որ դավաճանը Իսկանդերն էր, որը 80-ականների զենք էր եւ կրակեց 10 տոկոսով կամ չկրակեց։

Երեք տարիների ընթացքում պարզվեց, որ աղքատությունը մեր ուղեղներում է։ Պարզվեց, որ սերժ թանկյանն ու արսինե խանջյանը Հայաստանում մշտական բնակություն են հաստատել եւ պատերազմի ժամանակ գերի ընկել։ Պարզվեց, որ մեր կախարդական փայտիկը փչացել է եւ մեղավորը նախկիններն են։ Պարզվեց, որ Խ.Աբովյանը ճիշտ էր՝ դուք սխալ, քանզի օրհնվի էն սհաթը, որ ռուսը ոտք դրեց էս հողի վրա…

Շարունակելի․․․»։

Մեկնաբանել