
Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը, այս մասին տեղեկացնում է ջոկատի ֆեյսբուքյան էջը։
«Թուրքանման հայերը, կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Նրանք ջարդել են ամեն ինչ եւ տարել են առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները:

Եվ տարել են ոչ միայն նրանը այլեւ նրա զոհված եղբոր Աղվանի Մինասյանի շքանշանները»,– ասվում է տարածված հաղորդագրությունում։