Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Լուծարում են Գյումրու սոցիալական աջակցության կառույցները․ 28 աշխատակցի կրճատում են

Լուծարում են Գյումրու սոցիալական աջակցության կառույցները․ 28 աշխատակցի կրճատում են

0

ՀՀ կառավարության 2021 թվականի  փետրվարի 25-ի թիվ N251 որոշմամբ Գյումրու սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեությունը ապրիլի 1-ից դադարեցվելու է։  Այսօրվա  ավագանու նիստից հայտնի դարձավ, որ արդյունքում  28 հաստիք կրճատվելու է, Գյումրին ունի երկու տարածքային բաժիններ։ Թե ո՞վ է այս ծառայությունները մատուցելու,  պետությո՞ւնն է անմիջականորեն մատուցելու՝ առանց քաղաքապետարանին պատվիրակելու,

Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի հարցին ի պատասխան՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց․ «Միացնելու են, մեկ պատուհան են դարձնելու, պետությունն ուղիղ է մատուցելու»։ Ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանն էլ հետաքրքրվեց, թե  կա՞ կրճատվողների անվանացանկը։ Նրանք  պատասխանեցին, որ երկու կառույցներում կան 28 աշխատակից, բոլորին էլ կրճատելու են։ «Ինձ թվում է՝ բոլորին էլ կտեղավորեն»,-ասաց քաղաքապետը։

aravot.am

Մեկնաբանել