Գլխավոր Հասարակություն Վարչապետն էլ նախագահին է ուղարկելու

Վարչապետն էլ նախագահին է ուղարկելու

0

ՀՀ վարչապետի աշխատակազմը ստացել է Հանրապետության նախագահի առարկությունները՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու միջնորդության վերաբերյալ:

Վարչապետի աշխատակազմից ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ Արմեն Սարգսյանի առարկությունները հիմնավորումներով հետ են ուղարկվելու նախագահական:

Ո՛չ նախագահի, եւ ո՛չ էլ վարչապետի աշխատակազմից, սակայն, չեն մանրամասնում, թե որոնք են առարկությունները:

Հիշեցնենք, որ գեներալ -լեյտենանտ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկը վարչապետը երեկ էր ուղարկել նախագահական:

Մեկնաբանել