Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի սկիզբն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը

«Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի սկիզբն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը

0

ՀՖՖ-ն հայտարարությամբ է հանդես եկել Վանաձորի «Լոռիի» ու Երեւանի «Արարատի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրի հանդիպման վերաբերյալ: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկած խաղում «Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից  հետո լքել էին խաղադաշտը:

««VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ մարտի 16-ին նախատեսված «Արարատ» — «Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայացել, քանի որ «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը:

Հանդիպման պատվիրակը եւ գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ: «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները, առանց «Լոռի ՖԱ» ակումբի կողմից որեւէ հիմնավոր պատճառ ներկայացնելու, չեն վերադարձել խաղադաշտ, ինչի հետեւանքով էլ հանդիպումը չի կայացել:

Միջադեպի կապակցությամբ, համաձայն ՀՖՖ Կարգապահական եւ էթիկայի կոմիտեի հոդված 33-ի կետ 12-ի, կներկայացվի միջնորդություն ՀՖՖ Կարգապահական եւ էթիկայի կոմիտեին, որի նիստի ընթացքում էլ կկայացվի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշումը»,- ասվում է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:

Օրեր առաջ «Լոռին» հայտարարություն էր տարածել՝ հույս հայտնելով, որ ՀՖՖ-ն կայացնելու է բացառապես անաչառ եւ արդար խաղի կանոններին հարիր որոշումներ «Ալաշկերտի» եւ «Ուրարտուի» դեմ խաղերում բողոքարկումների վերաբերյալ:

Մեկնաբանել