Գլխավոր Տնտեսություն Հայաստանին ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես իրականացվելու են Ադրբեջանի տարածքով

Հայաստանին ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես իրականացվելու են Ադրբեջանի տարածքով

0

ՀՀ-ին ռուսական գազի մատակարարումը ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածով՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի վերանորոգման պատճառով։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ էքսպորտը»:

««Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով:

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար», — նշել են ընկերությունում:

«Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կարող են տեւել շուրջ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի սահմանով», — նշել են «Գազպրոմ էքսպորտում»:

Մեկնաբանել