Գլխավոր Արտակարգ Մ 6 միջպետական ճանապարհը անցանելի է․ քարաթափում Լոռիում /Ֆոտո/

Մ 6 միջպետական ճանապարհը անցանելի է․ քարաթափում Լոռիում /Ֆոտո/

0

Երեկ՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ըստ shamshyan.com–ի, ժամը 07:30-ի սահմաններում  Ախթալա համայնքի  սկզբնամասում՝ Մ6 միջպետական ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  քարաթափման  հետեւանքով ճանապարհը դարձել է անանցանելի:

Դեպքի վայր են ժամանել նշված  հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող կապավոր ընկերության աշխատակիցները:  Ժամը 09:00-ի դրությամբ ճանապարհը դարձել է անցանելի: Ըստ  կապավոր ընկերության աշխատակիցների՝ մոտ 250-300 խորանարդ մետր ծավալով քարեր են պոկվել  ժայռից:  Բարեբախտաբար,  զոհեր եւ վիրավորներ չկան:

Մեկնաբանել