
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով ռազմամթերք՝ նռնակ, ձեռք բերելու, պահելու, կրելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակիչը 2020թ. հուլիսի 07-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հեռախոսով խոսելու ընթացքում հայհոյելու հարցի շուրջ վիճաբանել է համաքաղաքացու հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է վերջինիս և առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքերի, երկկողմանի հեմոպնևմոթորաքսի և աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների կտրած վերքի ձևով ծանր մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
