
Վերջին տարիներին Հայաստանում ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպվում եւ անցկացվում է «Живая классика» խորագիրը կրող պատանի ընթերցողների միջազգային փառատոնը, որին ամեն տարի ակտիվորեն մասնակցում են նաեւ Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցների լավագույն աշակերտներ:
Գեղարքունիքի մարզում այս տարվա փետրվար ամսին անցկացվել է փառատոնի մարզային փուլը, որի արդյունքում հաղթող են ճանաչվել Լիճքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Յուրա Մովսիսյանը, թեման՝ Борис Васильев «А зори здесь тихие» եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Տաթեւիկ Մարգարյանը, թեման՝ Григорий Горин «Ежик»:

Մասնակիցները ստացել են գեղարվեստական գրքեր:
Մարտի 12-ին Երեւանում անցկացվել է փառատոնի հանրապետական փուլը, որին մասնակցել են նաեւ Գեղարքունիքի մարզից առաջին փուլում հաղթող ճանաչված շնորհալի աշակերտները: Նրանք հանդես են եկել լավագույն ձեւով եւ ակտիվ մասնակցության համար արժանացել դիպլոմների եւ խրախուսական նվերների:
Փառատոնի համակարգող Սոնա Սառաջյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ փառատոնի աշխատանքներին եւ մարզի դպրոցականներին աջակցելու համար: