Գլխավոր ԵՐԵւԱՆ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք, 12 մահ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք, 12 մահ

0

Մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 183.127-ի, որից 167.977-ն` առողջացած, 3332-ը` մահվան ելքով:

Երեկվա դրությամբ առողջացել է 459, մահացել՝ 12 մարդ: Ըստ Առողջապահության նախարարության, նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 855 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799.637 թեստավորում: Երեկ կատարվել է 5959 թեստավորում:

 

Մեկնաբանել