Գլխավոր Հասարակություն Մեկնարկում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ

Մեկնարկում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ

0

ՄԱԶԾ  «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի եւ Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաեւ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում  գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսի աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը եւ վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։

Ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 22-ից ապրիլի 6-ը  ներառյալ, որի համար հայտատուների կողմից անհրաժեշտ կլինի լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված առցանց հայտադիմումը:

ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող եւ հաղթող  ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց եւ երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ երկրի պարենային անվտանգությանը։

«Իմ Գյուղը» նախագծի շահառուների ընտրության նպատակով ՄԱԶԾ ԿՀ-ն ձեւավորել է մրցութային հանձնաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների  եւ   ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի  ներկայացուցիչների մասնակցությամբ ։

«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Մրցույթին դիմելու մանրամասների մասին՝ կից հայտարարության տեքստում։

«ԻՄ ԳՅՈՒՂԸ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի եւ Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաեւ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում  գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը եւ վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։

Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց եւ երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ երկրի պարենային անվտանգությանը։

ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող եւ հաղթող Ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

«Իմ Գյուղը» նախագծի գյուղատնեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման ծրագրին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք՝

ովքեր ունեն գործարար նախաձեռնությունների ծրագիր կապված գյուղատնտեսական ապրանքների վերամշակման եւ սննդի արտադրության հետ,

ունեն նորարարական ծրագրեր գյուղատնտեսության զարգացմանն ու արդիականացմանը խթանելու համար,

ովքեր ունեն տվյալ բնակավայրում իրենց սեփականությունը հանդիսացող տարածք՝ գործունեություն ծավալելու համար,

ովքեր պատրաստակամ են ներդնել ֆինանսական միջոցներ Նախագծի ընդհանուր արժեքի 30%-ի չափով,

ովքեր Նախագծի մեկնարկին կլինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,

ովքեր նվազագույնը երեք տարի պարտավորվում են իրականացնել Նախագիծը,

ովքեր պարտավորվում են իրականացնել ՄԱԶԾ ԿՀ ծրագրի կողմից մշակված եւ ծառայությունների բարելավմանն ուղղված դրույթները, մասնակցել վերապատրաստման դասընթացներին ու միջոցառումներին,

ովքեր չեն հանդիսանում ՄԱԶԾ ԿՀ կողմից տվյալ պահին իրականացվող ընթացիկ այլ նախագծերի շահառու։

Կարեւոր.

Հայտատուները (յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ) կարող են ներկայացնել միայն մեկ նորարարական նախաձեռնության ծրագիր համաֆինանսավորման համար:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց  լրացնել եւ կցել․

հայտադիմում,

անձնագիր/նույնականացման քարտի պատճեն (1-ին եւ 2-րդ էջերը),

սեփականության վկայականի պատճեն

Նշված փաստաթղթերը լրացնելու եւ տրամադրելու համար հարկավոր է հետեւել https://form.jotform.com/SustainableCommunities/myvillage

ՄԱԶԾ պաշտոնական հղմանը։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժակմետն է ս.թ. ապրիլի 6-ը ՝ ժամը 18:00-ն: Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափանիշներին համաձայն՝ մրցութային հանձնաժողովի կողմից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Ժամկետանց եւ ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու,

Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 44) 600 125  բջջային հեռախոսահամարին, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-17:00:

Մեկնաբանել