
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1603-Ն որոշման հավելվածով հաստատվել է 2021 թվականի համար Սեւանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Սեւանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները մինչեւ ս.թ. ապրիլի 8-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը կարող են ներկայացնել «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ եւ դրա մասնաճյուղեր:
Դիմումը եւ հայտը լրացնելու համար կարող եք անցնել հետեւյալ հղմամբ՝ http://env.am/am/post/5763: