Գլխավոր Без рубрики Փլուզում Իջեւանում

Փլուզում Իջեւանում

0

Մարտի 23-ին, ժամը 09։17-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի Մեհրաբյան փողոցում հենապատը փլուզվել է, ճամփեզրին կայանած ավտոմեքենայի դիմային հատվածը կախվել է դեպի հարակից տան բակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է Մեհրաբյան փողոցի տներից մեկին հարակից ճանապարհի հենապատը (մոտ 13 մ երկարություն եւ 2 մ բարձրություն), մոտ 1․5 խմ հողաշերտ սահել է դեպի բակ, ինչի հետեւանքով հարակից կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի առջեւի հատվածը կախվել է դեպի բակ։ Տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան հեռացրել են վտանգավոր հատվածից եւ սահմանազատել տարածքը:

 

 

Մեկնաբանել