Գլխավոր ԵՐԵւԱՆ Բարձր դատարանը հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

Բարձր դատարանը հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

0

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ որոշումը:

«ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-որոշումը ներկայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Ես ցավում եմ, որ սա տեւեց 3 տարի, որ այս ամեն ինչը՝ իրավական պրոցեսների տանջանք, դաժան, բարդ ճանապարհի արդյունք էր, բայց ի վերջո, ճշմարտությունը հաղթեց։ Այս մասին քիչ առաջ Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։

«Բարձր դատարանը գտնվեց իր բարձրության վրա: Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այդ քրեական հետապնդումը դադարեցվելու է: ՍԴ-ի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից: Այն կհրապարակվի երեք օրվա ընթացքում: Պարոն Խունդկարյանը պատճառաբանական մասի հետ կապված ունի հատուկ կարծիք եւ փաստորեն ՍԴ-ի մյուս դատավորները հատուկ կարծիք չունեն:

Դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է: ՍԴ-ի որոշման ուժով, բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն եւ ենթակա են վերանայման՝ 2019 թվականից սկսած: Քրեական օրենսգրքում այլեւս 300.1 հոդված չկա, իսկ եթե չկա հոդված, չկա նաեւ հանցանք»,-ասաց պաշտպանը:

Մեկնաբանել