Գլխավոր Ահազանգ Ուշադրություն․ սպասվում է բացասական ջերմաստիճան՝ -5…-7 աստիճան ցուրտ

Ուշադրություն․ սպասվում է բացասական ջերմաստիճան՝ -5…-7 աստիճան ցուրտ

0

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 28-29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերեւույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝

Մարտի  26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը  26-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երեւանում մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել