Գլխավոր Հասարակություն Պատգամավորը հանուն լրագրողների դիմել է Վենետիկի հանձնաժողով

Պատգամավորը հանուն լրագրողների դիմել է Վենետիկի հանձնաժողով

0

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած եւ ընդունված նախագծի առնչությամբ, որով վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափերը բարձրացվում են համապատասխանաբար մինչեւ 3 մլն եւ մինչեւ 6 մլն դրամ։

Ըստ Զոհրաբյանի՝ այդ օրինագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, ազատ խոսքը լռեցնելու դեմ: «Սա ուղղակի ճնշում է լրատվամիջոցների վրա, քաղաքական գործիչների վրա, քաղաքացիների վրա, որ իրենք կաշկանդված լինեն իրենց ազատ խոսքը արտահայտելու:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո իմ դիտարկումները, իմ մտահոգությունները ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով, ուղարկել եմ ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատարին եւ լրագրողական ու իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների»,-ասաց պատգամավորը:

Նա տուգանքների բարձրացված չափերը համարեց անտրամաբանական, անհամաչափ

Մեկնաբանել