
Հայաստանում մարտի 28-29-ին գիշերային ժամերին հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերեւույթին՝ -5…-7 աստիճան։
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկագրի, հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 2-5մ/վ, 27-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։