
Արման Մարգարի Անտոնյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 17-ին Լոռու մարզի, Թումանյան համայնքի, Քարինջ գյուղում: Մինչև 9-րդ դասարանը սովորել է Քարինջ գյուղի միջնակարգ դրոցում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն՝ բնակվելու: 18 տարին լրանալուն պես վերադարձել է Հայրենիք՝ պարտադիր ժամկետային ծառայության անցնելու: 2018թ. հունվարի 20-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Երեք ամիս ծառայել է Արցախի Մարտակերտի շրջանում, այնուհետև նկատելով իր ֆիզիկական պատրաստվածությունը՝ նրան տեղափոխել են Երևանի հատուկ ջոկատայինների ստորաբաժանում: 2020թ. սեպտեմբերի 27–ից մասնակցել է Արցախյան պատերազմին՝ որպես հատուկ ջոկատային: Մասնակցել է Հադրութի, Ջաբրայիլի և Կուբաթլուի մոտակայքում տեղի ունեցած մարտերին: Վերջին անգամ Արմանը հեռախոսազանգով խոսել է ընտանիքի անդամների հետ հոկտեմբերի 19-ին: Հայտին է, որ թեժ մարտերի ժամանակ Արմանը, վիրավոր ընկերոջը դուրս հանելով ռազմաճակատից դեպի անվտանգ գոտի, ինքը շարժվել է առաջ՝ մարտնչող ընկերների մոտ: