Գլխավոր Հասարակություն Փաստեր Գորիսի մասին

Փաստեր Գորիսի մասին

0

Նոր Գորիսի հատակագիծը նախագծվել է 18 -րդ դարի ռուսական քաղաքաշինությանը բնորոշ սկզբունքներով։ Հաշվի առնելով տեղանքի հնարավորությունները ՝ բնակավայրի կառուցապատման համար ընտրվել է աշխարհի կողմերի նկատմամբ մի փոքր շեղված , փոխադարձաբար ուղղահայաց փողոցների ցանց, ըստ որի միմյանցից տարբեր հեռավորություններ ունեցող փողոցների հատումից առաջացել են քառակուսի՝ 106×106 մ և ու քառանկյուն ՝ 106×212մ չափերի բնակելի թաղամասեր և 212×212մ մ չափերով հասարակական կենտրոն։ Առանցքային փողոցները նախագծվել են 24 մ լայնությամբ,իսկ մնացածները 17մ։

Գտնվելով կարևոր ճանապարհների հանգուցակետում՝ Նոր Գորիսը արագ կառուցապատվել է և 1885թ պաշտոնապես ստանալով քաղաքի ստատուս ՝դարձել Զանգեզուրի գավառի առևտրական ու վարչական կենտրոնը։ Բնակավայրի տարածահատակագծային կառուցվածքի կիզակետը հանդիսացել է ռուսական եկեղեցին,որը գտնվել է հասարակական կենտրոնի երկրաչափական կենտրոնում՝ Ցերկովնայա և Սիսիանսկի առանցքային փողոցների հատման տեղում։ Եկեղեցու շուրջը զբաղեցնող տարածքը՝ հասարակական կենտրոնը, կառուցապատումից ազատ է եղել։Նրա հյուսիսային հատվածը զբաղեցրել է քաղաքային այգին, իսկ հարավ -արևելյանը՝ Գորիսի համբավավոր շուկան ։ Հասարակական կենտրոնը տարածքային կառուցապատում է ունեցել, որտեղ տեղ են զբաղեցրել վարչական , առևտրական շենքեր և ունևորների առանձնատներ։ Հարավից արևելքից և արևմուտքից հրապարակ մտնող փողոցների վրա եղել են բազմաթիվ խանութներ , արհեստանոցներ, հասարակական և մշակութային ֆունկցիաներ ունեցող շենքեր։
Մինչև 20-րդ դարի սկիզբը Նոր Գորիսը զբաղեցնում էր հյուսիսից հարավ ձգվող նեղ հարթավայրի ՝ համեմատաբար հարթ տարածքները։ Արևելքից այն սահմանափակվում էր Նաբերեժնայա , արևմուտքից Պոդգոռնայա փողոցներով, հարավից՝ Կալին բաշ կոչվող հարթակի հարավային եզրով ,իսկ հյուսիսում հասնում մինչև ներկայիս Դավիթ Բեկի(նախկին Մայիսմեկյան ) փողոցը։1897թ Հին ու Նոր Գորիսներում միասին 460 տուն կար ,ընդհանուր բնակիչների քանակը՝ 3146 մարդ էր։ Այդ շրջանում Նոր Գորիսում կառուցված աչքի ընկնող շենքերից էին հայկական և ռուսական եկեղեցիները,(ռուսական եկեղեցին սկսել է գործել 1897թ.այն քանդվել է 1926թ)դպրոցը, տպարանը,պասաժի խանութները, հյուրանոցը, լիմոնադի գործարանը, բաղնիքը։
Նոր Գորիսը տարածական ու ոճական իմաստով մի ամբողջական օրգանիզմ էր , որի առանձին կառույցներ միմյանց և շրջապատող բնության հետ խիստ ներդաշնակության մեջ էին։ Այն խիստ արտահայտված տարածական ակցենտներ չի ունեցել։ Միակ քաղաքաշինական դոմինանտը ռուսական եկեղեցին է եղել , որը նաև քաղաքի հատակագծային առանցքն էր և իշխում էր հասարակական կենտրոնը զբաղեցնող տարածության վրա։
Գորիսի երկրագիտական թանգարան

Մեկնաբանել