Գլխավոր Ահազանգ Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք

Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք

0

Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր: 2014 թվականի ապրիլի 23-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը ճանաչվեց ականազերծման գործողությունների ազգային մարմին: Ըստ այդմ, հակաականային գործողությունների ազգային ծրագրի կանոնակարգումը, կառավարումն ու համակարգումը Հայաստանում իրականացվում են ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից: 01.02.2021 թ.-ի դրությամբ Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17 636 470 քառակուսի մետր: Ականներով ծանրաբեռնված մարզերն են՝ Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Ամեն տարի ՀԱՓկ ՊՈԱԿ-ի մասնագետներն իրազեկում են մոտ 10 000 անձանց անվտանգ վարքագծի կաննոնները։ Այս օրերին էլ իրազեկման աշխատանքներ են ընթանում Երևանի մի շարք դպրոցներում։ «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համագործակցության արդյունքում իրականացվում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։ Եվ այս օրերին ականներով ծանրաբեռնված մարզերում աշակերտներին սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները։

Մեկնաբանել