Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ «Հայ դպրոց» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել Սեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցին

«Հայ դպրոց» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել Սեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցին

0

Լոս-Անջելեսում գործող «Հայ դպրոց» հիմնադրամի 2021թվականի ծրագրում ներառված աջակցության հերթական խմբաքանակը արդեն հասել է հասցեատիրոջը` Սեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցին:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, «Հայ դպրոց» հիմնադրամի` Սեւանի տարածաշրջանի աշխատանքները համակարգող «Սեւան» թերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանի փոխանցմամբ, թիվ 6 դպրոցն արդեն  ստացել է դպրոցական գույք, որը ներառում է 71 աշակերտական սեղան-աթոռ, 26 ուսուցչական սեղան-աթոռ, 13 գրատախտակ, նույնքան կախիչ, 5 նախադպրոցական կլոր սեղան, հագուստի եւ խաղալիքների համար նախատեսված 10 պահարան:

«Հայ դպրոց» հիմնադրամը Սեւան համայնքի եւ տարածաշրջանի նախադպրոցական եւ հանրակրթական հաստատությունների համար դարձել է լավագուն բարեկամ, որ տարիների պատմություն ունեցող արդյունավետ համագործակցության արդյունք է:

Հիմնադրամի բարեսիրական գործունեությունը նպաստում է, որպեսզի երեխաների միջավայրը լինի հարմարավետ եւ ներկայանալի, գունագեղ եւ անվտանգ: Տեղեկացնենք, որ Սեւանի եւ տարածաշրջանի մի քանի դպրոցներ եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններ արդեն իսկ հիմնադրամի շահառուներ են»,- նշեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Մեկնաբանել